
«Ուրվականներ որսացողների» մասին նոր ֆիլմը կթողարկվի 2020 թվականին. Deadline

Sony Pictures ստուդիան պլանավորում է «Ուրվականներ որսացողները» ֆիլմի շարունակությունը վարձույթ հանձնել 2020 թվականին: Այդ մասին հայտնել է Deadline պորտալը:
Կինոնկարի ռեժիսորը կդառնա Ջեյսոն Ռայթմանը («Ջունո», «Երկնքում լինեի»), որի հայրը՝ Այվենը, ֆիլմը նկարահանել 1 1984 թվականին: Ջեյսոն Ռայթմանը եւ (ռեժիսոր) Գիլ Քինանը համատեղ սցենար են գրել ֆիլմի համար, ինչը գաղտնի էր պահվում մինչ այս պահը»,-նշում է հրատարակությունը:
Պլանավորվում է, որ նկարահանումները կսկսվեն 2019 թվականի ամռանը: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե ֆիլմին արդյոք կմասնակցեն օրիգինալ կինոնկարի դերասանները: Deadline-ը նշումէ, որ ժապավենը կապվված չի լինելու ռեժիսոր Պոլ Ֆիգի «Ուրվականների որսորդների» (2016 թ.) հետ:
«Ուրվականներ որսացողները» ամերիկյան կատակերգական-ֆանտաստիկ ֆիլմ է գիտնականների մասին, որոնք զբաղվում են պարանորմալ երեւույթների ուսումնասիրությամբ: Կինոնկարն ԱՄՆ-ում դարձել է 1984 թվականի վարձույթի առաջատարը: Գլխավոր դերերը կատարել են Բիլ Մյուրեյը, Դեն Էյքրոյդը, Հարոլդ Ռամիսը, Էռնի Հադսոնը եւ Սիգուռնի Ուիվերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: