
Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության նոր չեմպիոնը Մարիա Գևորգյանը:
8 հնարավորից հավաքելով 7 միավոր Մարիա Գևորգյանը երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Մրցաշարի վերջին տուրում հաղթանակներ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:
Երկրորդ և երրորդ տեղերը 6-ական միավորով կիսեցին Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը: 5,5 միավոր հավաքեց Մարիամ Ավետիսյանը: