Բաժիններ՝

Էմերիին ձգտում է հավասարակշռել «Արսենալի» խաղը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հերթական տուրում «Չելսին» հաղթելուց հետո խոսել է «զինագործների» խաղի մասին:

«Ուզում էինք հաղթել այս խաղը մեր երկրպագուների համար: Հիմա, երբ «Չելսիին» զիջում ենք միայն երեք միավորով, այս հաղթանակը թույլ կտա լավ տրամադրությամբ առաջ շարժվել: Գոհ եմ խաղից, բայց պետք է բարելավենք մեր խաղն ամեն հանդիպումից հետո: Մեզ հավասարակշռություն է պետք տնային և արտագնա խաղերում»,- էմերիի խոսքերը փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Չելսիին»: «Զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» 44 միավորով 5-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031