Բաժիններ՝

Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:

Տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նադալը ուժերն էր չափում չեխ Թոմաս Բերդիխի հետ: 2 ժամ 9 րոպե ձգված մրցախաղում իսպանացին հաղթեց երեք սեթերում 6:0, 6:1, 7:6 (7:4) հաշվով և դուրս եկավ «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նադալը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս