Պաշտոնական. Արցախը նոր ֆուտբոլիստ ունի
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Այս մասին տեղեկացրին ակումբից: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը համալրեց 23-ամյա հարձակվող Վարդան Բակալյանը։ Մինչ «Արցախ» տեղափոխվելը, Բակալյանը հանդես է եկել «Փյունիկ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Շիրակ» և «Արարատ–Արմենիա» ակումբներում։ Խաղացել է Հայաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ21 տարեկանների հավաքականներում:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:
Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին: