
«Արսենալ»-ը հաղթել է «Չելսի»-ին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Չելսի»-ին:
Լոնդոնյանի դերբիում «Արսենալ»-ը խաղի հաշիվը բացեց 14 րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լյակազեթը: Մինչև առաջին կեսի ավարտը՝ 39-րդ րոպեին, Լորան Կոսելնին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: ի Վերջո «զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 44 միավորով 5-րդ տեղում է: