
Շարապովան դուրս չեկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան դուրս չեկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Կանանց մենախաղի 4-րդ շրջանում Շարապովայի հակառակորդը ավստրալուհի Էշլի Բարտին է: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Շարապովան հաղթեց մեկ սեթում, զիջելով ևս երկուսը: Բարտին հաղթեց ռուս թենիսիստին 6:4, 1:6, 4:6 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին: