Բաժիններ՝

Հնդկաստանը ռոբոտ է մշակել տիեզերք առաջին ուղևորության համար

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) սկզբում կենդանիներ չի ուղարկի տիեզերք, ինչպես դա անում էին այլ երկրներ, դրա փոխարեն առաջինն ուղեծիր կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ, որի վրա կփորձարկեն տիեզերական համակարգերը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի տնօրեն Քայլասավադիվու Սիվանը:

Արդեն նշանակված է հնդկական առաջին ինքնուրույն օդաչուավոր թռիչքի ժամկետը, այն կիրականացվի 2021 թվականի դեկտեմբերին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ISRO-ն, սկզբում նախատեսվում է երկու տիեզերանավ ուղարկել ուղեծիր անօդաչու ռեժիմով փորձարկումների համար՝ 2020 թվականի վերջին եւ 2021 թվականի հուլիսին: Հենց այս տիեզերանավերով էլ պետք ուղեծիր ուղարկվի ռոբոտ-անդրոիդը:

«Մեր ռոբոտը նույնական կլինի մարդու հետ եւ կկարողանա անել այն ամենը, ինչն անում է մարդը՝ թո՛ղ որ ոչ այնքան լայն իմաստով»,-հունվարի 18-ին Սիվանի խոսքը մեջբերում է The Economic Times թերթը:

Նա նշել է, որ Հնդկաստանն ինքնուրույն է ստեղծում ռոբոտին, եւ այն արդեն գրեթե պատրաստ է: Անդրոիդը տիեզերանավում կլինի փորձնական թռիչքների ժամանակ, որոնք պլանավորված են այն բանից առաջ, երբ 2021 թվականի վերջին հնդկական անձնակազմ կուղարկվի տիեզերք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս