Բաժիններ՝

Ճապոնիայի իշխանությունները և Boeing-ը կգործակցեն էլեկտրաինքնաթիռների մշակման բնագավառում. Kyodo

Ճապոնիայի կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի հետ նոր տիպի տեխնոլոգիաների, առաջին հերթին, այնպիսի ինքնաթիռների մշակման բնագավառում համագործակցության շուրջը, որոնք գործի են դրվում էլեկտրական շարժիչով։

Ինչպես հունվարի 15-ին հաղորդել է Kyodo գործակալությունը, Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը համաձայնության շրջանակներում ամերիկացի գործընկերներին կծանոթացնի այդ ճյուղում նորագույն ազգային նվաճումներին՝ արտադրության մեջ դրանց շուտափույթ ներդրման նպատակով:

Վերջին ժամանակներս, նշում է գործակալությունը, աշխարհում աճում է հետաքրքրությունն Էլեկտրաինքնաթիռների մշակման նկատմամբ, որոնք նվազ վնասակար ներգործություն կունենան շրջակա միջավայրի վրա եւ թույլ կտան լրջորեն նվազեցնել վառելիքի ծախսերը:

Արդեն 2020-ական թվականներին, ինչպես սպասվում Է, կարող են հայտնվել մասնակիորեն Էլեկտրական հիբրիդային թռչող ապարատներ, որոնք կկարողանան փոխադրել մինչեւ 50 ուղեւոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031