
«Պատրաստվում եմ դիմել ոստիկանություն». Ելենա Աղաջանովան սպառնալիքներով լի նամակներ է ստանում

23 տարի առաջ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ «ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում».
«Հարգելի հայրենակիցներ,
Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից:
Ուզում եմ հասկանալ ինչպիսին է լինելու հասարակության վերաբերմունքը (նկատի չունեմ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարբեր տեսակի գրասենյակների և հասարակական կազմակերպությունների), այլ ինչպիսին է լինելու առողջ հայ հասարակության վերաբերմունքը այս ամենի նկատմամբ:
Նշեմ նաև, որ պատրաստվում եմ դիմել ոստիկանություն՝ իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու և սպառնալիքներ հնչեցնողներին հայտնաբերելու նպատակով»:
Հարգելի հայրենակիցներ,Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ…
Gepostet von Elena Aghajanova am Samstag, 19. Januar 2019