Չինացի գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը մարդուն հարկադրում է գիրանալ

Յուրատեսակ «սառնախցիկում» ապրող մկների վրա կատարված գիտափորձերը չինացի եւ ամերիկացի գիտնականներին օգնել են հայտնաբերել Oct3 գենը, որը ճարպային բջիջներին խանգարում է այրել ավելորդ կալորիաները եւ հարկադրում է էներգիան պաշարել իրենց ներսում: Նրանց եզրակացությունները ներկայացված են PLoS Biology հանդեսում։

«Մենք ցույց ենք տվել, որ Oct3-ի ակտիվության նվազումը հանգեցնում է գորշ ճարպի գոյացման եւ կալորիաների ավելցուկները ջերմության վերածելուն: Եթե մեզ հաջողվի ստեղծել մոլեկուլ, որը ճնշի այդ գենը, կունենանք ճարպակալման եւ նույթափոխանակության մյուս հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոց»,- հայտարարել է Լիգուն Չենը Պեկինի Ցինհուա համալսարանից:

Դա, ինչպես եւ կարծում են չինացի հետազոտողները, վկայում է այն մասին, որ դեղորայքը, որը ժամանակավորապես ճնշում է Oct3-ի աշխատանքը, կարող է դառնալ նիհարելու, ինչպես նաեւ նախաշաքարախտայն վիճակից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներց մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս