Բաժիններ՝

Windows-ում վտանգավոր շորթիչ-վիրուս են գտել

Կիբեռանվտանգության բնագավառի հետազոտողերը հայտնել են Djvu շորթիչ-վիրուսի միջոցով ցանցահենային հարձակումների տարածման մասին։ Ինչպես նշում է Bleeping Computer պորտալը, վնասաբեր ծրագրային ապահովումը հայտնվում է համակարգչում, երբ օգտատերը քաշում է այսպես կոչված «քրյակներ» (թույլատրագրված սոֆթի եւ խաղերի «կոտրանքի» համար ծրագրեր) եւ հավելվածներ բրաուզերում գովազդային բաններների արգելափակման համար:

Փորձագետները պարզել են, որ վիրուսը համակարգչում բեռնում է չորս ֆայլ, որոնք կազմալուծում են օպերացիոն համակարգի աշխատանքը: Ըստ որում էկրանին հայտնվում է կեղծ հաղորդագրություն Windows-ի նորացման մասին: Ծրագիրը կաթվածահար է անում համակարգի աշխատանքը եւ կարող է ծածկագել նոր ֆայլեր: Վարակումից հետո կարելի է գտնել փաստաթուղթ՝ շորթիչների տվյալներով:

Վերծանման գինը չի նշվում: Առանց ցանցահենների օգնության տվյալները վերադարձնել առայժմ հնարավոր չէ, ընդգծում են վերլուծաբանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031