
Լիվերպուլը ծրագրում է տուրիստական հարկ սահմանել

Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում է տուրիստական հարկ սահմանելու հեռանկարը: Այդ մասին հայտնել է ITV-ն: Պլանավորվում է, որ հավաքված միջոցները կօգտագործվեն քաղաքում մշակութային միջոցառումների ֆինանսավորման, աշխատատեղերի ստեղծման եւ կրթությանն աջակցելու համար:
Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական կառավարությունը կոնսուլտացիաներ է անցկացնում այս հարցի շուրջ, ուսումնասիրում է մյուս խոշոր քաղաքների փորձը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ նոր հարկի գումարը կարող է կազմել հյուրանոցում մեկ գիշերվա համար մեկ ֆունտ ստեռլինգ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: