Բաժիններ՝

Կարեն Աբրահամյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հունվարի 17-ին այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր, հանդիպումներ ունեցել հրամանատարության և ժամկետային զինծառայողների հետ:

Բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում են եղել այն բոլոր հարցերը, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական խնդիրների կատարման որակի և ժամկետների վրա:

Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է յուրաքանչյուր ստորաբաժանման և անհատ զինծառայողի համակողմանի պատրաստությունը, առկա մարտական հնարավորությունները ցանկացած պահի արդյունավետորեն կյանքի կոչելու ունակությունները:

Աշխատանքային շրջայցի ավարտին Կարեն Աբրահամյանը զորամասերի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031