
«Ես ՊՍԺ-ում եմ, որ օգնեմ Նեյմարին նվաճել «Ոսկե գնդակը»». Բուֆֆոն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է, որ ցանկանում է նույն թիմում խաղալ «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ինձ միշտ դուր է գալիս խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ:
Կարծում եմ, ես արդեն խաղացել և խաղում եմ լավագույնների հետ: Սակայն պարզ է, որ անհնար է խաղալ բոլորի հետ, դրա համար պետք է տարին մեկ անգամ փոխել ակումբը:
Իհարկե, ես կցանկանայի մի ակումբում խաղալ Կրիշտիանու հետ: Սակայն զանգը ՊՍԺ-ից, որտեղ խաղում են Նեյմարն ու Մբապեն, այն պատճառներից մեկն էր, որ ես շարունակեցի խաղալ:
Նրանք Մեսսիի հետ համարվում են աշխարհի լավագույնները, և նաև Գրիզմանը: ՊՍԺ-ն իր առաջ դրել է շատ մեծ նպատակներ, իսկ Նեյմարն ու Մբապեն էլ իմ որոշման պատճառներից են:
Ես ՊՍԺ-ում եմ, որ օգնեմ Նեյմարին նվաճել «Ոսկե գնդակը»: Նա ունի ամեն ինչ, որպեսզի հաղթի այդ մրցանակն առնվազն երկու անգամ: Նա պետք է ինքն իրեն համոզի դրանում»,- նշել է Բուֆֆոնը՝ Esporte Interativo-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան