Բաժիններ՝

Նեյմարն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, Մեսսին՝ 3-րդը, Ռոնալդուն չկա 10-յակում

ՊՍԺ-ի առաջատար Նեյմարն աշխարհի ամենաթանկ խաղացողն է, ըստ «KPMG Football Benchmark» ինտերակտիվ հարթակի, որը զբաղվում է բիզնեսով և ֆուտբոլային հետազոտություններով:

2019 թվականի հունվարին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 229 միլիոն դոլար է:

Լավագույն եռյակում են Նեյմարի ակումբակից Կիլիան Մբապեն (215 մլն) և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (203 մլն):

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 12-րդ տեղում է (107 միլիոն):

Աշխարհի թոփ-10 ամենաթանկ ֆուտբոլիստները.

  1. Նեյմար (ՊՍԺ)-229 մլն
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)-215 մլն
  3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)-203 մլն
  4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)-168 մլն
  5. Հարրի Քեյն («Տոտենհեմ»)-151 միլիոն
  6. Էդեն Ազար («Չելսի»)-148 մլն
  7. Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)-129 մլն
  8. Անտուան Գրիզման («Ատլետիկո»)-126 մլն
  9. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)-119 մլն
  10. Ֆիլիպե Կոուտինիո («Բարսելոնա»)-118 մլն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս