Բաժիններ՝

Մերկ ոտքերով Մեգան Մարքլը դարձյալ խախտել է թագավորական էթիկետը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին հերթական անգամ խոսակցությունների առիթ է տվել թագավորական վարվելակարգը քամահրելու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Հունվարի 16-ին Սասեքսի դուքսը եւ դքսուհին Cirque du Soleil-ի (Դյու Սոլեյ կրկես) նոր ծրագրի պրեմիերային են այցելել լոնդոնյան Ալբերտ-Հոլլում: Մարքլը շոուին եկել էր ֆրանսիական Roland Mouret բրենդի մուգ կապույտ փայլփլուն զգեստով, որի արժեքը կազմում է ավելի քան 5,5 հազար դոլար, եւ Stuart Weitzman-ի սեւ բոկոտիկներով՝ ցուցադրելով մուգ կարմիր լաքով ներկված եղունգները:

Թագավորական էթիկետի փորձագետները նշել են, որ մերկ ոտքերով, առավել եւս եղունգների մուգ լաքով հանրության առջեւ հայտնվելը չի համապատասխանում վարվելակարգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031