
Օրվա հրաշալի սկիզբ. անուշաբույր թեյ՝ պատրաստված տանձից

Բաղադրիչներ
1. Տանձ – 1 հատ
2. Ցեյլոնյան սև թեյ – 10 գ
3. Շագանակագույն շաքարավազ – 20 գ
4. Կիտրոն – 1/4 հատ
Պատրաստման եղանակը
1. Տանձը բաժանել 4 մասի: Հեռացնել միջուկը և բարակ շերտատել: Ցողել կիտրոնի հյութով և տեղավորել բաժակների մեջ:
2. Առանձին պատրաստել թեյ 800 մլ ջրի համար:
3. Յուրաքանչյուր բաժակի մեջ շաքարավազ և կիտրոնի հյութ ավելացնել, խառնել և լցնել տաք թեյը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը