Բաժիններ՝

Ռիհաննան հորը դատի է տվել իր բրենդն օգտագործելու համար

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան իր հոր դեմ հայց է ներկայացրել դատարան այն բանի համար, որ նա դստեր հետ ասոցացվող Fenty բրենդի անվանումն օգտագործում է առեւտրային նպատակներով՝ միլիոնավոր դոլարներ ստանալու համար: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը:

Հայցադիմումում արտիստուհին, որի ամբողջական անունը Ռոբին Ռիհաննա Ֆենթի է, հայտարարել է, թե իր հայրը՝ Ռոնալդ Ֆենթին, ստեղծել է տաղանդների որոնման Fenty Entertainment ընկերությունը՝ փորձելով իր դստեր անունն օգտագործել շահույթ ստանալու համար:

Ռիհաննան, որը հիմնադրել է Fenty Beauty եւ Savage x Fenty բրենդները, նշում է, որ մի քանի անգամ հորը խնդրել է՝ իր անունից բիզնես չվարել, բայց հայրը անտեսել է նրա խնդրանքները: Ռիհաննան հայտարարել է, որ հայրը եւ նրա գործընկեր Մոզես Ջոքթան Փերքինսը պատասխանատու են անբարեխիղճ գովազդի եւ իր անձնական կյանքին միջամտելու համար: Հայցադիմումում երգչուհին ձգտում է արգելք դնել Ռոնալդ Ֆենթիի կողմից Fenty առեւտրանիշի օգտագործման կամ դստերն անօրինականորեն ներկայացնելու որեւէ այլ եղանակի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031