Բաժիններ՝

«Արսենալը» հրաժարվել է Դենիս Սուարեսին գնելու մտքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի տեղափոխությունն «Արսենալ», հնարավոր է, չկայանա: Հիշենենք, որ Սուարեսը պետք է տեղափոխվեր լոնդոնյան ակումբ հունվարին՝ վարձակալական  հիմունքներով:

Կատալոնացիները պատրաստ են բաց թողնել 25-ամյա իսպանացուն միայն այն պայմանով, որ մրցաշրջանի վերջում լոնդոնյան ակումբը պարտավոր է գնել Սուարեսին: Սակայն «Արսենալը» համաձայն չէ այս պայմաններին:

Նշվում է նաև, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին արդեն իսկ պայմանավորվել է Դենիս Սուարեսի հետ՝ ընդհանուր ծանոթների միջոցով:

Հիշեցնենք, որ Դենիս Սուարեսը «Արսենալ» տեղափոխվելու դեպքում կլիներ Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխարինողը: Անգլիական մամուլը գրում էր,  որ Սուարեսի տեղափոխությունից հետո Մխիթարյանը կլքի «Արսենալը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս