Բաժիններ՝

Պերեսը սպառնում է հեռանալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից. նա դժգոհ է «Ռեալի» խաղերում VAR-ի աշխատանքից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է հեռանալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից, քանի որ դժգոհ է մրցավարի տեսաօգնականներից և VAR համակարգից:

Ըստ AS-ի տեղեկության՝ Պերեսը գոհ չէ Լա լիգայի երկու հանդիպումների ժամանակ տեսակրկնությունների հիման վրա ընդունված որոշումներից: Հունվարի 6-ին «Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Սոսիեդադ» հանդիպման ժամանակ «կապտակապույտների» դարպասապահ Ռուլլին տուգանային հրապարակում տապալեց Վինիսիուսին, բայց մրցավարը կամ տեսաօգնականները չարձագանքեցին մարզադաշտից լսվող բողոքի ձայներին և «Ռեալի» ֆուտբոլիստների վրդովմունքին: Տեղի չունեցավ ոչ տեսակրկնություն, ոչ էլ 11-մետրանոց հարված նշանակվեց:

Հաջորդ միջադեպը տեղի ունեցավ հունվարի 13-ին՝ «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ: VAR-ը հաշվեց Կանալիսի գոլը, որը, եթե ավելի մանրամասն դիտենք դրվագը, խփված էր խաղից դուրս վիճակից:

Դեկտեմբերի 19-ին Ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի որոշմամբ Պերեսը դարձավ տնօրենների խորհրդի անդամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս