«Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «7-րդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկին չէին տալիս: Այդ բանավեճերն ամեն անգամ «չոքելու» են ԱԺ նիստերի ամբիոնին, քանի որ երկու ուժերն էլ իրար ոչնչացնելու հատուկ սցենար ունեն:
Այդ հարցում առաջամարտիկը ԼՀԿ-ն է, որը հստակ թիրախավորել է ԲՀԿ-ին, վերջինս էլ բավական ուշագրավ քայլեր է մշակում՝ կոմպրոմատներ հավաքելով լուսավորականների առաջին դեմքի վերաբերյալ:
Հիշենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների առաջին դեմքերի հայտնի բանավեճը, երբ Ծառուկյանը «կլասիկ» Մարուքյանին հիշեցրեց նրա հովանավորի ու այն մասին, թե ինչպես ծառուկյանականները Մարուքյանին խորհրդարան անցկացրին:
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի, թե ինչ ձեւով է Գեւորգը համապատասխան փաստաթղթեր չունեցող Մարուքյանին «օգնել» պատգամավոր դառնալու, եւ թե ով է նրա իրական հովանավորը:
Դե ի՞նչ, եթե այս տեմպերով ԼՀԿ-ն շարունակի ընդդիմանալ ԲՀԿ-ին, հեռու չէ նաեւ ծառուկյանականի բացահայտումների օրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: