«Ակվամեն»-ը 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում
Ըստ DC-ի կոմիքսների նկարահանված «Ակվամեն» ֆիլմն աշխարհում հասել է 1 մլրդ դոլար դրամամուտքերի նշագծին: Այդ մասին վկայում են BoxOfficeMojo կայքի տվյալները:
Այսպիսով, նա դարձել է DC-ի աշխարհի վերաբերյալ երրորդ ֆիլմը, որը հաղթահարել է այդ նշագիծը: Ավելի վաղ դա հաջողվել է անել միայն «Թուխ ասպետին»՝ 2008 թվականին եւ «Թուխ ասպետ. Լեգենդի վերածնունդը» կինոնկարին՝ 2012 թվականին:
Ամենայն հավանականությամբ, «Ակվամեն»-ը դրանց կգերազանցի արդեն առաջիկա օրերին: Հյուսիսային Ամերիկայում «Ակվամեն»-ը վարձույթում հավաքել է մոտավորապես 286 մլն դոլար, համաշխարհային վարձույթում նա ստացել է շուրջ 713 մլն դոլար: Դրա հետ մեկտեղ անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում եւ Կանադայում «Ակվամեն»-ն առաջին հորիզոնականը զիջել է «1+1. հոլիվուդյան պատմություն» կատակերգությանը՝ 2011 թվականի ֆրանսիական ֆիլմի ռիմեյքին:
Քեւին Հարթի, Բրայան Քրենսթոնի եւ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ կինոնկարը վաստակել է 19,6 մլն դոլար՝ մոտավորապես կրկնակի գերազանցելով փորձագետների սպասումները՝ «Ակվամեն»-ի 17,9 մլն դոլարի դիմաց:
Անցած հանգստյան օրերին հյուսիսամերիկյան վարձույթում երրորդ տեղն զբաղեցրել է «Ճանապարհ դեպի տուն» ընտանեկան ֆիլմը (11,3 մլն դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: