
Եգիպտոսում ուսանողուհուն համալսարանից հեռացրել են փեսացուի հետ գրկախառնվելու համար

Եգիպտոսում ալ-Ազհար համալսարանի ուսանողուհուն հեռացրել են այն բանից հետո, երբ Ցանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ նա գրկախառնվում է փեսացուի հետ: Այդ մասին գրել է Ahram-ը:
Նշվում է, որ անցած շաբաթ Ցանցում հայտնվել են կադրեր, որտեղ տղամարդն ուսանողուհուն ծաղկեփունջ է նվիրում եւ ծնկի իջնում, որպեսզի նրան առաջարկություն անի: Այնուհետեւ նա գրկում է աղջկան եւ նրան օդ բարձրացնում: Ընդ որում՝ հոլովակը նկարահանել են ոչ թե այն բուհում, որը հեռացրել է աղջկան, այլ ալ-Մանսուրի համալսարանում, որտեղ սովորում Է փեսացուն:
Ալ-Ազհար համալսարանի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ աղջկան հեռացրել են բուհական կանոնադրության դրույթների համաձայն: Ճշտվում է, որ աղջիկն իրավունք ունի համալսարանի ղեկավարության որոշումը գանգատարկել բարձրագույն կարգապահական հանձնաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: