
HBO-ն հայտնել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը

«Գահերի խաղը» սերիալի ութերորդ եւ վերջին եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունը HBO հեռուստաալիքով պլանավորված է ապրիլի 14-ին: Այդ մասին վկայում է սերիալի պաշտոնական Twitter-ում հունվարի 13-ին հրապարակված տեսահոլովակը: Մեկուկես րոպե տեւողությամբ տեսագրության ավարտին հաղորդվում է.
«Վերջին եթերաշրջանը՝ ապրիլի 14»: Ինչպես նշում է Variety-ն, հայտնի է, որ եթերաշրջանը բաղկացած է կլինի վեց սերիայից: Ընդ որում՝ HBO-ն աշխատում է նաեւ այլ նախագծերի վրա, որոնք կապված են «Գահերի Խաղի» աշխարհի հետ:
«Գահերի Խաղը» սերիալն ստեղծվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին: Սերիալն ամենաթանկարժեք նախագծերից մեկն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: