Բաժիններ՝

«Տոտենհեմը» Հարի Քեյնի համար «Ռեալից» պահանջում է 350 մլն եվրո

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է դառնալ ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ:

25-ամյա անգլիացուն շատ է ուզում ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», որն արդեն դիմել է լոնդոնյան ակումբին՝ հնարավոր տրանսֆերի կապակցությամբ:

«Տոտենհեմը» պատասխանել է, որ տրանսֆերը հնարավոր կլինի, միայն, եթե իսպանական գրանդը վճարի 350 մլն եվրո: Ինչպես հաղորդում է AS-ը, «Տոտենհեմը» ցանկանում է պահպանել հարձակվողին, հասկանալով, թե ինչքան կարևոր է նա թիմի համար նոր մարզադաշտ տեղափոխվելու նախօրեին:

ԱՊԼ-ի 2018-19թթ. մրցաշրջանում անցկացրած 21 խաղերում Քեյնը դարձել է 14 գոլի հեղինակ:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատել է 150 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031