Բաժիններ՝

Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Ավստրալական Մելբուռն քաղաքում մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը:

Մրցաշարի առաջին շրջանում հայկական արմատներով Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը 2 ժամ 28 րոպե մրցախաղից հետո 6:3, 6:4, 6:3 հաշվով գերազանցեց Գերմանիան ներկայացնող Պետեր Գյովչիկին:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031