
Կաթնաշոռավարսակային վիտամինային պիրոգ՝ առանց ալյուրի

Բաղադրիչներ
1. Անյուղ կեֆիր – 250 գ
2. Վարսակի փաթիլներ – 200 գ
3. Անյուղ կաթնաշոռ – 200 գ
4. Ձու – 100 գ
5. Ծիրանաչիր – 50 գ
6. Սև սալորաչիր – 50 գ
7. Չամիչ – 50 գ
8. Սոդա – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Իրար միացնել կաթնաշոռը, կեֆիրը և ձուն, ավելացնել մարած սոդան և վարսակի փաթիլները, լավ խառնել:
2. Թողնել 15 րոպե, որպեսզի վարսակը լավ ուռչի:
3. Ավելացնել չամիչը և կտրատված չրերը:
4. Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 25-30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը