
Ձերբակալություն «Զվարթնոց» օդանավակայանում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից, բերման են ենթարկել Երևանի Մադոյան փողոցի բնակիչ, 1989 թվականին ծնված Տիգրան Պ-ին:
Նա 2015 թվականի ապրիլի 20-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: