Բաժիններ՝

«Մեզ պետք չեն ձեռքբերումներ հունվարին». Պեպ Գվարդիոլա

Գվարդիոլան հայտարարել է, որ իր ակումբն ակտիվ չի լինի տրանսֆերային շուկայում:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր ձեռռքբերումների հետ կապված կարծիքով:

«Երբեմն մենք ունենում ենք ձեռքբերում հունվարին: Բայց սովորաբար մենք գնում ենք ֆուտբոլիստ հաջորդ 5-6 տարիների համար: Սովորաբար նման տրանսֆերներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չեն լինում:

Եթե դուք չունեք վնասվածքներ, եթե դուք բավարարված եք ֆուտբոլիստներից, կազմից, որն ունեք, դուք այդ ճանապարհն անցնում եք նրանց հետ»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:

Ավելի վաղ «Սիթիի» մարզիչը հայտարարել էր, որ թիմին անհրաժեշտ են մեծ թվով մրցանակներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս