Բաժիններ՝

«Եթե ՊՍԺ-ն համաձայնի, պատրաստվում եմ խաղալ ամենաքիչը ևս մեկ տարի». Ջանլուիջի Բուֆոն

ՊՍԺ-ի 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ դեմ չէ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

«Եթե ՊՍԺ-ն համաձայնի, պատրաստվում եմ խաղալ ամենաքիչը ևս մեկ տարի: Երևակայել ինչ-որ սահման, նշանակում է՝ փակել ազատությունը վանդակի մեջ:

Աբսուրդ կլիներ ափսոսալ «Յուվենթուսի» ժամանակներից ինչ-որ բանի մասին: Ես այնտեղ անցկացրել եմ 17 հիասքանչ տարիներ: Ես շնորհակալ եմ «Յուվենթուսին»:

Կարծում եմ՝ Թուրինում ինձ համար ուրախ են: Ես զգում էի, որ դեռ չեմ ասել վերջին խոսքը: Ես երազանքներ ունեմ, որոնք պետք է իրականացնել: Կարծում եմ՝ ես դեռ ժամանակ ունեմ»,- Բուֆոնին է մեջբերում Vanity Fair-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031