
Կարեն Գրիգորյանը Ռոկետաս դե Մար մրցաշարում գրավեց 3-րդ հորիզոնականը

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող ելույթն է ունեցել Իսպանիայի միջազգային մրցաշարում: Իսպանիայում ավարտվեց Ռոկետաս դե Մար խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրների 178 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 15 գրոսմայստեր, իսկ առաջին դասակարգված շախմատիստն էր Ալեքսեյ Շիրովը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիոգրյանը: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Ալեքսեյ Շիրավը ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ դարձավ երկրորդը, իսկ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Դմիտրի Ֆրոլյանովը: