Բաժիններ՝

««Ռեալը» գերեզմանոց էր կենտրոնական պաշտպանների համար». Պեպե

«Պորտուի» նորեկ Պեպեն պատմել է, թե ինչպես է իր ներկայիս ակումբից տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» 2007 թվականին:

«Ռեալը»  գերեզմանոց էր այնտեղ գտնվող բոլոր կենտրոնական պաշտպանների համար: Նրանցից ոչ մեկը չի կարողացել ամրապնդվել թիմի կազմում: Բայց «Պորտուն» ինձ լավ էր նախապատաստել, և ես կարողացա խաղալ մադրիդյան ակումբում 10 տարի:

«Ռեալում» մեծ անուններ ունեցող շատ հայտնի կենտրոնական պաշտպաններ էին եղել, բայց ոչ ոք չէր  կարողացել ամրապնդվել այնպես, ինչպես ես կարողացա անել դա:

Ես շատ ուրախ եմ, որ Կասիլիասը խաղում է այստեղ: Դա, թերևս, նույնպես ազդեց իմ վերադարձի որոշման վրա: Երբ ես ժամանեցի, հարցրի Իկերին, թե նա խոսո՞ւմ է պորտուգալերեն, ճիշտ այնպես, ինչպես նա էր հարցրել ինձ Մադրիդում, թե արդյո՞ք ես խոսում եմ իսպաներեն:

Նա ասաց, որ հասկանում է լեզուն, բայց դեռ ամաչում է խոսել: Նա ասաց, որ խոսում է ավելի լավ, քան ես՝ իսպաներեն»,- ասել է Պեպեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս