Բաժիններ՝

Աբիդալն արգելափակել է Մորատայի տեղափոխությունը «Բարսելոնա»

«Բարսելոնան» մտադիր չէ այս տարվա ձմռանն իր թիմ հրավիրել «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատային:

Խաղացողի ներկայացուցիչ Խուանման Լոպեսն այս ամիս հանդիպումներ է ունեցել մի քանի իսպանական ակումբների ներկայացուցիչների հետ:

26-ամյա հարձակվողի համար պայքարում հիմնական հավակնորդները «Սևիլիան» և «Ատլետիկոն» են, սակայն նախկինում հաղորդվել էր, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վարձակալական հիմունքներով ստորագրել ֆոտբոլիստին:

Սակայն կատալոնական ակումբի մարզական  տնօրեն Էրիկ Աբիդալը բացառել է այդ տեղափոխության հնարավորությունը:

Այս որոշման պատճառներից մեկը ֆինանսական բաղադրիչն է. Մորատայի վեցամսյա վարձավճարը գնահատվում է 5 մլն եվրո: Նրա աշխատավարձը ևս կավելանա այդ գումարին:

«Բարսելոնայի» ղեկավարությունը նախատեսում է գտնել ավելի երիտասարդ հարձակվողի, ով կարող է սովորել կենտրոնի առաջատար Լուիս Սուարեսից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031