
Շատ համեղ մսային կեքսեր՝ պատրաստված պանրաձվային միջուկով

Բաղադրիչներ
1. Աղացած միս – 350 գ
2. Ձու – 1 հատ
3. Քերած պանիր – 3 ճ/գ
4. Սոխ – 1 հատ
5. Աղ, պղպեղ, քիմիոն, աղացած համեմ՝ ըստ ճաշակի
6. Թթվասեր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Մանր կտրատել սոխը և տապակել:
2. Խառնել սոխն աղացած մսի հետ, աղ և համեմունքներ ավելացնել, խառնել և լավ հարել:
3. Պատրաստել միջուկը. հարել ձուն պատառաքաղով, ավելացնել թթվասերը, պանիրը, աղ և պղպեղ ցանել:
4. Լցնել միսը կեքսերի կաղապարների մեջ, փորվածք անել, յուրաքանչյուրը խճողել միջուկով:
5. Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 30 րոպե: Սառեցնել, հանել կաղապարներից և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը