Քանի՞ հանձնաժողով կունենա 7-րդ գումարման խորհրդարանը

Նորընտիր Ազգային ժողովի առաջին «քայլերից» մեկը լինելու է մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման ընդունումը։ Թե քանի՞ հանձնաժողով կունենա 7-րդ գումարման խորհրդարանը, պարզ չէ։ Օրինակ՝ 6-րդ գումարման Աժ-ն ուներ 9 մշտական հանձնաժողով, 4-րդ և 5-րդ գումարմանը՝ 12։ Որևէ հանձնաժողովի գոյություն օրենքը չի պարտադրում։

ԱԺ կանոնակարգ օրենքը (Հոդված 10) սահմանում է.

«1. Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար:

1. Մշտական հանձնաժողովները ստեղծվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի որոշմամբ: Որոշման նախագիծը ներկայացվում և քննարկվում է Կանոնակարգի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

Կարդացեք նաև

2. Մշտական հանձնաժողովների ստեղծումից հետո դրանց թիվը չի կարող փոփոխվել»:

«Իմ քայլի» նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը 168.am-ի հետ զրույց նշեց, որ մշտական հանձնաժողովների մասին որոշում չունեն. «Վերջնական պատկերը չկա»։

Դիտարկմանը, թե ե՞րբ կլինի, Ա.Սիմոնյանը դժվարացավ պատասխանել. «Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031