Բաժիններ՝

Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ շախմատի Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի կարծիքով՝ Հայաստանի առաջնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։

«Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները շատ գրավիչ են դարձել ոչ միայն մեր երկրի, այլևս ամբողջ աշխարհի համար, քանի որ շատ հավասար կազմ ենք հավաքում: Միշտ էլ դժվար է կանխագուշակել, թե ով կհաղթի առաջնությունում»,-ասաց Լպուտյանը:

Լպուտյանը բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց։

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների վիճակահանությունն արդեն կայացել է, և անդրանիկ տուրը կկայանա հունվարի 12-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս