Բաժիններ՝

Կոուտինիոն ամռանը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» կարող է վաճառել մի բրազիլացուն՝ մեկ ուրիշին՝ Նեյմարին ձեռք բերելու համար:

Ինչպես հաղորդում է Standard.co.uk-ը, «Բարսելոնան» մտադիր է վաճառել Կոուտինիոյին ամռանը, որպեսզի հնարավորություն ունենա թիմ վերադարձնել Նեյմարին:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ կատալոնացիներն այդքան էլ գոհ չեն Կոուտինիոյի ելույթներից, ով «Քամփ Նոու» տեղափոխվեց մեկ տարի առաջ «Լիվերպուլից»: Այդ ժամանակ «Բարսելոնան» գնեց բրազիլացուն՝ որպես Նեյմարի փոխարինող, ով դրանից կես տարի առաջ տեղափոխվել էր ՊՍԺ: «Կապտանռնագույնները» հույս ունեին նաև, որ Կոուտինիոն հետագայում կկարողանա փակել Ինիեստայի դիրքը:

Կոուտինիոն մեկ տարվա ընթացքում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 45 խաղ, խփել է 15 գոլ և կատարել է 10 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս