
Որոնք են առողջ հանգստի համար աշխարհի լավագույն քաղաքները

Առողջ հանգստի համար ամենից հարմար քաղաքների վարկանիշը գլխավորել է Փարիզը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Չիանգ Մայը (Թաիլանդ), երրորդը՝ Բարսելոնան (Իսպանիա): Հնգյակը եզրափակում են Պատտայան (Թաիլանդ) եւ Վանկուվերը (Կանադա): Տասնյակում տեղ են գտել նաեւ Մայամին (ԱՄՆ), Սան-Ֆրանցիսկոն (ԱՄՆ), Լիսաբոնը (Պորտուգալիա), Դենպասարը (Բալի, Ինդոնեզիա) եւ Բուենոս Այրեսը (Արգենտինա):
Վարկանիշի վերջին հորիզոնականներն զբաղեցրել են Արդվինը (Թուրքիա), Մարաքեշը (Մարոկկո) եւ Սիեմ Ռիպը (Կամբոջա): Վարկանիշը կազմելիս հետազոտողները հաշվի են առել զբոսայգիների, մարզասրահների, սպա-սրահների, յոգայի ստուդիաների, առողջ սննդի խանութների եւ բուսակերների համար նախատեսված ռեստորանների թվաքանակը, ինչպես նաեւ արեւոտ օրերի քանակը եւ կեցության արժեքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: