Բաժիններ՝

Հայտարարվել է «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը

HBO հեռուստաալիքը հայտարարել է «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը: Արտիստների անունները ներկայացրել է Variety-ն։ Նոր սերիալում կնկարահանվեն Նաոմի Աքին («Լեդի Մակբեթ», «Դոկտոր Ովը»), Դենիս Գոֆը («Կոլետ»), Ջեյմի Քեմփբել Բաուերը («Մթնշաղ: Սագա: Լուսաբաց», «Հարի Փոթերը եւ Մահվան Պարգեւները»), Շեյլա Աթիմը («Կուրտիզանուհիները»), Իվաննո Ջերեմայան («Սեւ հայելի»), Ջորջի Հենլին («Նառնիայի քրոնիկները»), Ալեքս Շարփը («Մինչեւ ոսկորները») եւ Թոբի Ռեգբոն (Պարոն Ոչ ոքը»):

Պրիկվելի պիլոտային սերիայի ռեժիսորը Էս Ջեյ Քլարքսոնն է, որն ավելի վաղ մասնակցել է «Դոկտոր Հաուսի», «Ջեսիկա Ջոնսի», «Նարնջագույնը սեզոնի հիթն է» ֆիլմի եւ «Դեքսթերի» էպիզոդների աշխատանքին: 2018 թվականի վերջին HBO-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Գահերի խաղի» պրիկվելի գլխավոր դերակատարները կլինեն Ջոշ Ուայթհաուսը եւ Նաոմի Ուոթսը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ սերիալը կհայտնվի Էկրաններին: Պրիկվելում գործողությունը ծավալվում է «Գահերի խաղի» իրադարձություններից տասը հազար տարի առաջ: 2019 թվականի ապրիլին տեղի է ունենալու օրիգինալ սերիալի եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս