Բաժիններ՝

«Ֆավորիտուհին» առաջատարն է BAFTA կինոմրցանակի անվանակարգերի թվով

Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմն առաջատարն է դարձել Մեծ Բրիտանիայի գլխավոր կինոմրցանակի անվանակարգերի թվով, որը շնորհվում է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կողմից:

Ինչպես  հայտարարվել է Լոնդոնում կայացած հատուկ արարողության ժամանակ, կինոնկարը, որը պատմում է 18-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայի Աննա Սթյուարթ թագուհու արքունիքում նյութվող խարդավանքների մասին, հաղթանակի է հավակնում 11 կատեգորիայում, այդ թվում՝ այնպիսի հեղինակավոր, ինչպիսիք են՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Կնոջ լավագույն դեր» անվանակարգերը։

Անվանակարգերի թվով երկրորդ տեղում հայտնվել են միանգամից երեք կինոնկարներ, որոնք հաղթանակի են հավակնում միանգամից յոթ կատեգորիայում: Դրանք են՝ մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» կինոնկարը, որը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման, որտեղ գլխավոր դերակատարը Լեդի Գագան է, եւ «Բոհեմական ռապսոդիա» ամերիկա-բրիտանական կինոնկարը, որը պատմում է Queen խմբի եւ նրա վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի հաջողության տանող ճանապարհի մասին:

Ռեժիսոր Սփայք Լիի «Սեւ կլանայինը» ֆիլմն անվանակարգվել է 5 պարգեւի, Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» դրաման եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ներկայացված են չորսական կատեգորիաներում: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում անվանակարգվել են «Սեւ կլանայինը», «Ֆավորիտուհին», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղը ծնվեց» ֆիլմերը, իսկ Սփայք Լին, Պավլիկովսկին, Քուարոնը եւ Քուփերը հավակնում են լավագույն ռեժիսորի կոչմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս