
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց գործադիրից օրենսդիր մարմին տեղափոխվող իր գործընկերներին

2019թ. ՀՀ կառավարության առաջին նիստը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսեց գործադիրից օրենսդիր մարմին տեղափոխվող իր գործընկերներին ուղղված շնորհավորանքներով:
Նա նշեց, որ այսօր տեղի է ունենալու պատգամավորական մանդատների ստացման արարողությունը, և կառավարության անդամներից երեքը՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հետագայում աշխատելու են Ազգային ժողովում:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ կառավարությունում համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ Ազգային ժողովում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանը նրանք նույնքան առնվազն կնպաստեն»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հորդորելով ներկաներին ծափերով ողջունել նրանց:
«Մեր գործընկերները այսօր կառավարության անդամի կարգավիճակը թողնում են և նոր կարգավիճակ են ստանում, դրա համար էլ էսօրվա նիստի օրակարգը տենց տխուր ու թեթև է»,- կատակեց Փաշինյանը: