Բաժիններ՝

Երևանում թունելի մոտ ծառը տապալվել է. երթևեկությունը երկկողմանի փակվել է

Հունվարի 9-ին, ժամը 06:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031