ԱԺ-ում պաշտոնանկություններ են. դիմում կգրի նաև Սոֆի Մխեյանի հայրը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:
Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաև նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար:
Գագիկ Մխեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ են մեզ հասած տեղեկությունները: «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»,- ասաց Գագիկ Մխեյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: