Բաժիններ՝

Marvel-ից հեռացված ռեժիսոր Գանը գրելու է «Ինքնասպանների ջոկատը 2»-ի սցենարը

Marvel Comics-ից հեռացված ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը մրցակիցների՝ DC Comics-ի համար գրելու է «Ինքնասպանների ջոկատի» սիքվելի սցենարը: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով Marvel Studios-ի ղեկավարի եւ ամերիկացի պրոդյուսեր Քեւին Ֆայգիի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Գանը գրելու է «Ինքնասպանների ջոկատի» շարունակության սցենարը: Ֆայգին նշել է, որ ինքն անհամբերությամբ է ցանկանում իմանալ, թե ինչպիսին կլինի նախագիծը: «Ես մրցակցություն չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ բարձրակարգ բաներ են արվում»,-հավելել է պրոդյուսերը, նշելով, որ Գանն ինքը հայտնի է նրանով, որ «բարձրակարգ բաներ է անում»: Ֆայգին խոստովանել է նաեւ, որ դիտել է DC-ի նոր ֆիլմը՝ «Ակվամենը», եւ այն «իսկապես դուր է եկել»:

Ավելի վաղ տեղեկացվելէ, որ Walt Disney Studios-ը Գանի հետ հարաբերությունները խզել է Twitter սոցիալական ցանցում հայտնված վիրավորական հաղորդագրությունների պատճառով, որոնք նա արել է դեռ ստուդիայի հետ պարտավորագրի ստորագրումից առաջ: Գանի հեռացումը քննադատվել Է ֆիլմի դերասանների ու երկրպագուների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս