Բաժիններ՝

Պերուում 12 տարեկան տղան մեկ օրով նախարար է դարձել

Տասներկու տարեկան Խեսուս Մամանի Ռամոսը մեկ օրով դարձել է Պերուի զարգացման եւ սոցիալական ինտեգրացման նախարարը: Այդ մասին նախարարությունը հայտնել է Twitter-ի իր ալիքում:

Պերուն իրականացնում է «Միասին Պերու» սոցիալական ծրագիրը, որը նպատակամիտված էկրթության, առողջապահության ոլորտում բնակչության չունեւոր խավերին տարբեր ծառայություններ եւ հնարավորություններ տրամադրելուն:

Վիճակագրական տեղեկատվության ազգային ինստիտուտի տվյալներով՝ 2017 թվականին Պերուում աղքատների թիվն ավելացել էր 375 հազարով (21,7 տոկոս) եւ կազմել 6 մլն 906 հազար: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Պերուի բնակչությունը կազմում Էր 32,17 միլիոն: Այսինքն՝ երկրում աղքատությունը կազմում է մոտավորապես 18 տոկոս:

Ծրագրի շրջանակներում գրառվել էին ոչ հարուստ ընտանիքների երեխաների սուրբծննդյան ցանկությունները: Պերուի հարավ-արեւելքում Տիտիկակա լճի ափին գտնվող Պունո քաղաքից մի տղա՝ Հեսուս Ռամոսը, հայտարարել է կենսական դժվարին կացության մեջ հայտնված երեխաներին օգնելու իր ցանկության մասին:

Պերուի զարգացման եւ սոցիալական ինտեգրացման նախարար Լիլիանա Լա Ռոսան նրան աշխատանքի է հրավիրել մայրաքաղաք: Երդմնակալության արարողության ժամանակ ներկա է եղել տղայի մայրը, ինչպես նաեւ ծրագրին մասնակցող երեխաները: Նախարարը հավաստիացրել է, որ Խեսուսը հագեցած օրակարգ ունի, նա խորհրդակցությունների է մասնակցելու նախարարության ղեկավարության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս