«Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղազախստանում պետական մակարդակով հրահրվում են հակահայկական տրամադրություններ։

Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։

Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել գործընթացին՝ պետական պաշտպանեւթյան տակ վերցնելով Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի աշխարհի բոլոր ծայրերում բնակվող և աշխատող հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031