Դաժան սպանություն Սյունիքի մարզում. «Աթենք» ՍՊԸ-ի 22-ամյա առաքիչը դանակի մի քանի հարվածներով սպանել է 52-ամյա հորը
Հունվարի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։
Ա. Գրիգորյանի որոշմամբ Ն. Հովակիմյանը ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
Ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Դ. Հովակիմյանը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ՝41-ամյա Ծովինար Հովհաննիսյանի եւ որդու՝ Ն. Հովակիմյանի վրա, եւ քաշքշուքի ընթացքում Ն. Հովակիմյանը ձեռքերով բռնելով դանակի շեղբից, այն մոտեցրել է Դ. Հովակիմյանի պարանոցին, ինչի պատճառով վերջինիս կոկորդը վնասվել է: Այնուհետեւ վառարանին դրված աղյուսով 2 անգամ հարվածել գլխին, որից հետո Դ. Հովակիմյանը սեղանից վերցրել է մեկ այլ խոհանոցային դանակ եւ կրկին հարձակվել Նարեկի վրա:
Վերջինս էլ հորից խլելով դանակը, 4 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: