![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված երեխային
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/41145_b.jpg)
Հունվարի 5-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի դռան փականը խափանվել է, ներսում 2 տարեկան երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը և երեխային (Ա. Բ., ծնված 2017 թ.) անվնաս դուրս բերել ավտոմեքենայից: