Բաժիններ՝

«Բրյուսովում անարդարության դեմ 1-ին հաղթանակն արդեն գրանցված է»

Բրյուսովում տիրող ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈւՆՆԵՐԻՆ բազմիցս արդրադարձել եմ, բարձրաձայնել, պայքարել դրանց դեմ բոլոր հնարավոր և անհնար ձևերով: Ինչերի ասես, որ չեմ ենթարկվել այդ պատճառով: Եվ ահա այսօր, մեծ ուրախությամբ պիտի նշեմ, որ բրյուսովյան անարդարությունների դեմ տարած ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ենք տոնում…
Փետրվար ամսից աշխատում էի ԵՊԼՀ-ում՝ որպես ուսանողների հետ վարվող աշխատանքների համակարգող…

Օգոստոսին հեռացվել էի աշխատանքից ԱՊՕՐԻՆԱԲԱՐ… բոլորի համար էր ակնհայտ, որ սա արվել էր մեկ բանի համար. ինձ ՃՆՇԵԼՈՒ, ԼՌԵՑՆԵԼՈՒ համար… իմ արդարության համար բարձրաձայնված ԽՈՍՔԵՐԻՑ ԱԶԱՏՎԵՈՒ համար… Ինձ ու մեզ՝ Բրյուսովի ներկայով ու ապագայով անհանգստացածներիս, հանուն ուսանության պայքարողներիս ԿՈՏՐԵԼՈւ համար: Հեռացրել էին երեք ԱՆՀԻՄՆ, աշխատանքիս հետ կապ չունեցող նկատողություններով… Դե իսկ դրանք անհիմն ճանաչողը ես չեմ, այլ դատարանը… Այսօր պարզ դարձավ վճիռը… Այն ներկայացնում եմ ձեր դատին առանց մեկնաբանության…

Վ Ճ Ռ Ե Ց

1. Ռոզա Գագիկի Հակոբյանի ընդդեմ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի՝ 02.08.2018թ. թիվ 3Լս-511 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին հայցը բավարարել:

2. Անվավեր ճանաչել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Կ. Հարությունյանի 02.08.2018թ. «Ռոզա Գագիկի Հակոբյանի և Համալսարանի միջև 31.01.2018թ. կնքված թիվ 5 աշխատանքային պայամանգիրը լուծելու մասին» թիվ 3Լս-511 հրամանը:

3. Ռոզա Գագիկի Հակոբյանին վերականգնել նախկին` «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ուսանողների հետ վարվող աշխատանքների համակարգողի աշխատանքում:

4. Որպես հարկադիր պարապուրդի գումար՝ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամից հօգուտ Ռոզա Գագիկի Հակոբյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով Ռոզա Գագիկի Հակոբյանի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

5. «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8000 ՀՀ դրամ որպես ոչ գույքային պահանջով նախապես չվճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև հաշվարկման ենթակա հարկադիր պարապուրդի գումարի 2 տոկոսը որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար:

6. Որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության հարցը համարել լուծված:

7. Վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

8. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

9. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Ժան Ժակ Ռուսոն երկու լավ բան է ասել.
1)Տեսնել անարդարությունը և լռել, նշանակում է անձամբ մասնակցել դրան:
2)Եղիր արադարամիտ և երջանիկ կլինես:

Ձեր քայլերն անելիս երբեք ու երբեք մի՛ մոռացեք այս երկուսը:
Սա արդարության պայքարի առաջին հաղթանակն է, մնացածի մասին հերթով կխոսենք գալիք տարում… Սպասում եմ այս վճռի շուտափույթ ուժի մեջ մտնելուն՝ հանուն ուսանողների աշխատանքս շարունակելու համար…

Ռոզա Հակոբյան

Բրյուսովում անարդարության դեմ 1-ին հաղթանակն արդեն գրանցված է. ապօրինաբար աշխատանքից հեռացված Ռոզա Հակոբյանը դատարանի…

Gepostet von Roza Hakobyan am Freitag, 28. Dezember 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս